Արեվելահայերենի եվ ռուսերենի դասընթացներ սիրիահայերի համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանի սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նոյեմբերի 4-ին Երեւանի Ստեփան Շահումյանի անվան թիվ 1 հիմնական դպրոցում մասնակցել է “Սիրիահայերի համար արեւելահայերենի եւ ռուսերենի անվճար դասընթացներ” ծրագրի բացման հանդիսավոր արարողությանը:
Սփյուռքի նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպմանը ներկա էին նաեւ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի (UNHCR) ներկայացուցիչ Քրիստոֆ Բիերվիրթը, “Ռոսսոտրուդնիչեստվո”-ի ներկայացուցչության ղեկավար Մարկ Անդրեի Կալինինին, արեւելահայերենի եւ ռուսերենի ուսուցիչներ, “Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն” ՀԿ-ի անդամներ եւ այլք:
Իր խոսքում նախարար Հրանուշ Հակոբյանը ողջունել է ներկաներին եւ նշել է, որ տարբեր ծրագրերով սիրիահայերը ինտեգրվել են հայստանյան կյանքին, սակայն կարեւոր է լեզվի իմացությունը, հատկապես արեւելահայերենի: Նախարարի խոսքով՝ Հայաստանում ապրելով ու աշխատելով՝ անհրաժեշտ է իմանալ նաեւ ռուսերենը, քանի որ դա կարեւոր է շփումների եւ ԱՊՀ տարածքի հայերի հետ համագործակցության համար:
ՀՀ սփյուռքի նախարարությունը ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի հետ համագործակցությամբ արդեն դասընթացների նպատակով ներգրավել է արեւելահայերենի 53 եւ ռուսերենի 60 սիրիահայ մասնակիցների՝ առանց տարիքային սահմանափակման:
Ծրագրի բովանդակային մասն իրականացվում է Երեւանի քաղաքապետարանի եւ “Ռոսսոտրուդնիչեստվո”-ի հայաստանյան ներկայացուցչության հետ համատեղ, ֆինանսավորումն ապահովում է UNHCR-ը:
Հետագայում նախատեսվում է կազմակերպել նաեւ անգլերենի դասընթացներ 200 սիրիահայերի համար:




Լրահոս