
ArmLur.am-ն արդեն հայտնել է, որ այսօր ՊՊԾ գնդի տարածքում փոխհրաձգության հետևանքով «Սասնա ծռեր» խմբի անդամներից երեքը վիրավորվել են: Նրանք են Արայիկ Խանդոյանը, Արթուր Մելքոնյանը և Արմեն Լամբարյանը:
Վերջիններս տեղափոխվել են Էրեբունի ԲԿ: Արայիկ Խանդոյանը հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվել:
ArmLur.am-ի թղթակիցը Էրեբունի ԲԿ-ից հայտնում է, որ այնտեղ է Լամբարյանի ընկերը` Արման Դանիելյանը: Վերջինս լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ Լամբարյանին տեսակցել թույլ չեն տալիս: Նրան խոսքով` վիրավորը անչափահաս երեխաներ ունի, և ընտանիքի միակ կերակրողը նա է:
Տեսանյութը` քիչ ուշ: