
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը Հիմնադիր Խորհրդարանի անդամ Արմեն Միքայելյանին երկու ամսով կալանավորելու մասին որոշում կայացրեց։ Այս մասին հայտնում է փաստաբան Երվանդ Վարոսյանը` հավելելով, որ Արմենը մեղադրվում է ինքնաշեն ատրճանակ պահելու մեջ, որն իբր «հայտնաբերվել էր» նրա մոտ լույս հուլիսի 27-ի գիշերը։
«Ոստիկանական «բարեփոխումները» բացահայտելուց հետո, ականատես ենք լինում Քննչական կոմիտեի ու դատական համակարգի դիմակազերծմանը»,- նշում է Երվանդ Վարոսյանը: