Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը հանդիպում է ունեցել այսօր ազատ արձակված Գյումրիի լրագրողների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանի հետ:
«Օգտակար քննարկում ունեցա Լևոն Բարսեղյանի հետ՝ բանտից նրա ազատ արձակումից հետո: Օրենքի գերակայությունը և Էրեբունիում ստեղծված իրավիճակի խաղաղ կարգավորումը կենսական նշանակություն ունեն»,- գրել է Միլսը Թվիթերում ԱՄՆ դեսպանատան պաշտոնական էջում: