Ոստիկանները վիճաբանության են մասնակցել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ` ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի ոստիկան Տ. Փ.-ի զեկուցագրի հիման վրա նախապատրաստված նյութերով:
Ըստ ՊՊԾ գնդի ոստիկանի զեկուցագրի հիման վրա նախապատրաստված նյութերի, 2013թ. հոկտեմբերի 11-ին` ժամը 01-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության աշխատակից Ռ. Գ.-ն եւ նրա ընկեր Օ. Ի.-ն, Երեւան քաղաքի “Ազատության” հրապարակում վիճաբանել են Մ. Հ.-ի, Գ. Ք.-ի եւ վերջիններիս անձը չպարզված ընկերների հետ:
Վիճաբանության ընթացքում կռվողները դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորել հասարակության նկատմամբ, հնչեցրել են հայհոյանքներ ու միմյանց նկատմամբ բռնություն գործադրել: Կատարվում է նախաքննություն:




Լրահոս