Ինչ վիճակում են գտնվում զինված խմբավորման վիրավորված անդամները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Էրեբունի ԲԿ տնօրեն Միքայել Մանուկյանն, անդրադառնալով զինված խմբի անդամներ Մելքոնյան Արթուրի եւ Արմեն Լամբարյանի առողջական վիճակին, ասաց, որ նրանց հաշմանդամության վտանգ չի սպառնում: ArmLur.am-ի թղթակցի փոխանցմամբ` Արթուր Մելիքյանը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, վիճակը բավարար է գնահատվում, ունի երկու ազդրի մանր բեկորային վնասվածքներ, որոնք վիրահատություններ չեն պահանջում, և կատարվել է առաջին վիրաբուժական մշակումը։

Երկրոդ հիվանդը՝ Արմեն Լամբարյանը, ունի ձախ ազդրի բեկորային հրազենային վնասվածք, փափուկ հյուսվածքների վնասումով։ Տվյալ պահին գտնվում է վիրահատարանում, կատարվում են վիրահատություն և անհրաժեշտ միջոցառումներ:




Լրահոս