Հիմնական ծեծուջարդի ավարտից հետո ArmLur.am-ի աշխատակիցներին հաջողվեց ազատվել հետապնդումներից (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ն արդեն հայտնել է, որ այսօր Սարի թաղում տեղի ունեցած բախումների ժամանակ քաղաքացիական հագուստով զինված անձինք հետապնդել են ArmLur.am-ի լրագրող Նաիրա Հովհաննիսյանին և օպերատորներ Նարեկ Սարգսյանին և Հովսեփ Հովսեփյանին: Հաղթանդամ մի երիտասարդ փորձել է Նարեկ Սարգսյանի նկատմամբ բռնություն գործադրել, խլել տեսախցիկը, սակայն ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը թույլ չի տվել: Այնուհետեւ մեր օպերատորին է մոտեցել ինքնաձիգով զինված մի ոստիկան, որին եւս Զարուհի Փոստանջյանը արգելել է մատով կպչել իր մասնագիտական պարտքը կատարող օպերատորին:

Այսպես վազելով մեր գործընկերները ապաստանել են Սարի թաղի 1-ին փողոցի բնակարաններից մեկում, որտեղ մնացել են մոտ 2 ժամ: Տան բակն ու հարակից փողոցները հսկել են քաղաքացիական հագուստով անձիք, ինչի համար էլ մեր լրագրողներն ու ԱԺ պատգամավորը դուրս չէին գալիս թաքստոցից:

Երբ խմբագրությունից ահազանգով դիմեցինք Ազգային անվտանգության ծառայության և ոստիկանության լրատվական ծառայություններին` խնդրելով, որ մեր աշխատակիցներն անվտանգ հասնել խմբագրություն, գործընթացը օպերատիվ կերպով կազմակերպվեց, քանի որ հիմնական ծեծուջարդն արդեն ավարտվել էր: Բարեբախտաբար, մեր լրագրողն ու օպերատորներն անվնաս տեղ հասան:

 




Լրահոս