
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդը մտահոգություն է հայտնել՝ կապված Երևանում երեկ գիշերը տեղի ունեցած իրադարձությունների հետ:
«Անհանգստությամբ հետևում եմ ԵՄ անդամ երկիր հանդիսացող Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, որտեղ արդեն մի քանի օր է՝ զինված խումբը պատանդ է պահում ոստիկաններին: Ցանկանում եմ հիշեցնել, որ օրենքի գերակայությամբ կառավարվող երկրներում բոլոր խնդիրները պետք է լուծվեն քաղաքական երկխոսության ճանապարհով, ժողովրդավարության նորմերի և ստանդարտների հարգմամբ»,-ասվում է ԵԽ տարածած հայտարարության մեջ:
Յագլանդը կոնֆլիկտող կողմերին կոչ է արել դադարեցնել «այդ վտանգավոր իրավիճակն ու վերադառնալ ժողովրդավարական միջոցների կիրառմանը»: