ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Տրանսպորտի թանկացումը Երեւանում անխուսափելի է: Հանձնաժողովն աշխատում է բաց եւ թափանցիկ, ու հավանաբար 1 ամսից կամ մի քիչ ավելի ժամկետում կավարտի աշխատանքները»:

Կամո Արեյան News.am

Այդ ինչպե՞ս է ստացվում, որ այդ նույն հանձնաժողովի բաց եւ թափանցիկ աշխատանքների ժամանակ ներկայացվում են նաեւ հիմնավորված տեսակետներ եւ բավականին իրատեսական հաշվարկներ այն մասին, որ Երեւանում տրանսպորտի վիճակը կարելի է շատ հանգիստ բարելավել առանց գին բարձրացնելու, եւ, միեւնույն է, փոխքաղաքապետն ասում է, թե տրանսպորտի թանկացումն անխուսափելի է: Այսինքն՝ ամեն ինչ արդեն քաղաքապետի կողմից որոշված է, եւ հիմա մարդկանց աչքերին «թո՞զ են փչում»: Իհարկե, զարմանալի չէ, որ քաղաքապետարանը պաշտպանում է գծատերերին, որովհետեւ ոչ միայն ունի գծատեր պաշտոնյաներ, այլեւ հենց ինքը` քաղաքապետը, գծատեր է:




Լրահոս