
Սարի թաղում վախի մթնոլորտ է: ArmLur.am-ի նկարահանող խումբն այս պահին այնտեղ է և արձանագրել է, որ վախեցած բնակիչները նոր զարգացումների են սպասում. ամեն վայրկյան իրավիճակ կարող է փոխվել: Բնակիչները խուսափում են լրագրողների հետ շփումներից` վախենալով, որ իրավապահները կարող են ֆիքսել նրանց և հետապնդել:
ArmLur.am-ի թղթակիցը խոսել է հացթուխ Իրինայի հետ, ով պատմել է, թե ինչպես են քաղաքացիական հագուստով ինչ-որ անձինք հետապնդել իրենց մոտ ապաստանած լրագրողներին:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:
Հովսեփ Հովսեփյան, Քնար Մանուկյան