ՄԻՇԵԼ ՏԵՐ-ԶԱՔԱՐՅԱՆԸ ՀՐԱԺԱՐՎԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ՀՖՖ-ի շտաբ-գրասենյակում ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը մամուլի ասուլիսում անդրադարձավ նաեւ ազգային հավաքականի գլխավոր մարզչի հարցին։ Նա մասնավորապես ասաց, որ սրտանց ցանկանում է, որպեսզի Վարդան Մինասյանը մնա, քանի որ ինքը գիտի նրա ներուժը. «Նա բարձրակարգ, միջազգային մակարդակի մարզիչ է: Ես հպարտանում եմ, որ մենք ունենք նման մարզիչ»: Իսկ եթե Վ. Մինասյանը չմնա, ՀՖՖ նախագահը, որպես նրան փոխարինող հայազգի մարզչի, սրտանց ցանկացել է այդ դերում տեսնել Միշել Տեր-Զաքարյանին, բայց վերջինս կտրուկ հրաժարվել է. պայմանագիր ունի:




Լրահոս