Պավել Մանուկյանի գործով դատական նիստը հետաձգվեց. փաստաբան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պավել Մանուկյանի փաստաբան Ինեսսա Պետրոսյանը ArmLur.am-ի հետ զրույցում ասաց, որ այսօրվա դատական նիստը հետաձգվել է. «Նիստը հետաձգվեց, քանի որ Պավել Մանուկյանը առողջական վիճակը բավարար չէր նիստին ներկայանալու համար: Նիստը կկայանա վաղը»: Նշենք, որ նիստին պետք է քննարկվեր կալանքի հարցը:

Ինեսսա Պետրոսյանը նաև ասաց, որ այցելել է Պավել Մանուկյանի որդուն՝ Արամին, ում իսկապես տեղափոխել են մեկ այլ հիվանդասենյակ. «Իմ պաշտպանյալին տեղափոխել են մեկ այլ հիվանդասենյակ, որտեղ կան սանիտարահիգիենիկ պայմաններ, անհամեմատ ավելի լավ, քան նախկինում էր»:




Լրահոս