ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՐԱԺԱՐՎԵԼ Է
Ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը հրաժարվել է զբաղվել «Արքայազն» ֆիլմի նկարահանմամբ, որում գլխավոր դերը պետք է կատարի հոլիվուդյան հայտնի դերասան Բրյուս Ուիլիսը: Ռեժիսորն իր որոշումը մեկնաբանում է հետեւյալ կերպ. ստուդիայի առաջարկած ժամանակահատվածում որակյալ ֆիլմ նկարահանելն անհնար է: Բացի այդ՝ ֆիլմի սցենարը եղել է «ոչ վատը, սակայն ոչ այնքան լավը»: Անդրեասյանի խոսքով՝ դա եղել է «ամենակարեւոր ընտրություններից մեկն» իր ռեժիսորական կարիերայի ընթացքում: Միեւնույն ժամանակ նա խոստովանել է, որ շատ կցանկանար աշխատել Ուիլիսի՝ իր «մանկության կուռքի» հետ:

ՄՈՄԵ ԱՐՁԱՆ
Վաշինգտոնի Մադամ Տյուսոյի թանգարանի (ԱՄՆ) հավաքածուն համալրվել է Մերիլին Մոնրոյի մոմե արձանով: Հոլիվուդյան աստղի արձանի ցուցադրությունը կներառի նաեւ Մերիլին Մոնրոյի պատկերով օրացույց եւ լուսանկարներ, ինչպես նաեւ գովազդ: Ամերիկյան մամուլն արձանագրում է, որ չնայած Մոնրոն մահացել է 51 տարի առաջ, նա շարունակում է փոփ մշակույթի ֆենոմեն մնալ:




Լրահոս