
ArmLur.am-ը ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից փորձեց տեղեկանալ , թե ո՞վ է եղել երեկ ոստիկանության կողմից իրականացված գործողությունները հրահանգող անձը: «Ոստիկանությունն իր հասարակական կարգն էր ապահովվում և կատարում է օրենքով իրեն վերապահվված գործառույթները», մեր հարցման ի պատասխան այսպիսի պատասխան հնչեցվեց ոստիկանության լրատվության վարչությունից:
Բացի այս, ArmLur.am -ին տեղեկություններ հասան նաեւ այն մասին, որ երեկ Սարի թաղում իրականացված գործողություններն իրականացվել է թե ոստիկանության, թե ԱԱԾ-ի կողմից: Այս առնչությամբ ArmLur.am–ը կապ հաստատեց ԱԱԾ լրատվության բաժին, որտեղից մեզ տեղեկացրեցին, որ իրավասու չեն մեր հարցին պատասխանել` հորդորելով հետեւել իրենց կողմից տարածվող հայտարարություններին եւ տեսանյութերին: