ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Կցանկանայի իմանալ, եթե անձը գրանցված է քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում, ապա նա քաղծառայության ո՞ր խմբի պաշտոնների համար կարող է դիմում ներկայացնել:

Զորիկ Մարտիրոսյան (32 տարեկան, իրավագետ)


ՊԱՏԱՍԽԱՆ.
Քաղծառայության ռեզերվում գրանցման հիմքում նշված պաշտոնի խումբը չի սահմանափակում քաղծառայության ժամանակավոր թափուր պաշտոնների համար դիմելու հնարավորությունները: Քաղաքացին իրավունք ունի դիմել քաղծառայության այն պաշտոնների համար, որոնց պաշտոնների անձնագրերով սահմանված պահանջները (կրթություն, աշխատանքաին ստաժ, օտար լեզու, համակարգչային գիտելիքներ, իրավական ակտեր, անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում) բավարարում է՝ անկախ իր գրանցման հիմքում նշված քաղծառայության պաշտոնների խմբի:

ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանի խոսքով՝ 2013թ. 1-ին կիսամյակում քաղծառայողի 500 մրցույթ է անցկացվել, սակայն մասնակիցների 21 տոկոսն է հաղթահարել այն: Ներկայումս 200 քաղծառայողի թափուր պաշտոն կա: Ավելացնենք, որ ՀՀ-ում կրտսեր աշխատողի աշխատավարձն ընդամենը 40.000 դրամ է, որը հունվարից կբարձրանա քսան տոկոսով:




Լրահոս