Քիչ Առաջ Ազգային Անվտանգության ծառայությունը հաղորդագրություն տարածեց. «Զինված խմբի անդամներին զենքը վայր դնելու և առանց դիմադրության իշխանություններին հանձվելու համար ժամանակ է տրվում մինչև այսօր ժամը 17.00-ն: Հակառակ դեպքում իրավապահ մարմինների հատուկ նշանակության ստորաբաժանումները լիազորված են առանց նախազգուշացման կրակ բացել և վնասազերծել ՊՊԾ գնդի տարածքում կամ դրանից դուրս գտնվող ցանկացած զինված անձի»:
Եվ ահա քիչ առաջ ArmLur.am-ը ահազանգ ստացավ Սարի թաղի բնակիչներից մեկից, որ Սարի թաղի երրոդ փողոցում անհագիստ վիճակ է. մարդիկ պատրաստվում են դուս գալ իրենց տներից, քանի որ պաշտոնական հաղորդագրությունը խիստ մտահոգիչ է. «Վախենում ենք երեխաների կյանքի համար, ինչ է լինելու, ինչ է սա նշանակում»: