
Բաթումիում ծխախոտի անօրինական վաճառքով զբաղվելու մեղադրանքով ձերբակալել են Երևան-Թբիլիսի-Բաթումի գնացքի հայազգի տնօրեն Գերասիմ Ավետիսյանին և ուղեկցորդ Գեղամ Կոսեմյանին: Այս մասին, ինչպես հայտնում է «Նովոստի Գրուզիա»-ն, ասվում է Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական վարչության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Քննության տվյալներով՝ ձերբակալվածները պարբերաբար Հայաստանից Վրաստան խոշոր խմբաքանակով ծխախոտ են տեղափոխել:
Ծխախոտը վաճառել են կուրորտային Բաթումի և Աջարիա քաղաքներում: