ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Եթե գործատուն սոցվճարներ չի կատարում, ապա ի՞նչ տուգանք է սահմանված վարձու աշխատողների, նրանց վճարվող աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցների եւ դրանց հավասարեցված եկամուտների մասին տեղեկությունը չներկայացնելու դեպքում:

Անիկ Մուրադյան (42 տարեկան, կազմակերպիչ)

ՊԱՏԱՍԽԱՆ.  Անհրաժեշտ է ղեկավարվել «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի, ինչպես նաեւ ՀՀ ԿԱ ՀՊԾ պետի 30 մայիսի 2005թ. «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների հաշվարկման եւ վճարման կարգի մասին» հրահանգը հաստատելու մասին» N 1-05/05-Ն հրամանի հաստատված հրահանգի 23-րդ կետի դրույթներով: Ըստ այդմ, եթե օրենքներով եւ ՀՀ միջազգային պայմանագրերով սոցիալական վճարները հաշվարկելու եւ պետական բյուջե փոխանցելու պարտականությունը դրված է վարձու աշխատողների վրա, ապա գործատուն պարտավոր է մինչեւ եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը (ներառյալ) հարկային մարմին վերը նշված հրահանգի հավելված 2-ով սահմանված ձեւով տեղեկություններ հայտնել վարձու աշխատողների, նրանց վճարվող աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցների եւ դրանց հավասարեցված եկամուտների մասին: Այդ պահանջը խախտելու համար գործատուն վճարում է տուգանք՝ լիազորված մարմին չներկայացրած յուրաքանչյուր տեղեկության համար 25.000 դրամի չափով:

ՀՀ հարկային ծառայություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Այսինքն՝ եթե գործատուն ունի մի քանի չներկայացված տեղեկություն, ապա նա ստիպված է լինելու յուրաքանչյուրի դիմաց 25.000-ական դրամ տուգանք վճարել: Այնպես որ, շատ ավելի ճիշտ է բոլոր պարտավորությունները կատարել ըստ օրենքի` խուսափելու համար հսկայական տուգանքներից:




Լրահոս