
Անդրեաս Ղուկասյանին ևս երեկ ծեծի են ենթարկել, նա բժշկի կարիք ունի: ArmLur.am-ի հետ զրույցում այս մասին ասաց նրա կինը՝ Անահիտ Թարխանյանը:
«Մահակով Անդրեասի ծնկներին այնպես են հարվածել, որ քայլել չի կարողանում։ Կոտրվածքների աստիճանը պարզելու համար հիվանդանոց է պետք տանել, բայց պահում են ՁՊՎ-ում՝ պատանդի կարգավիճակում»։
Ըստ նրա կնոջ փոխանցման, նրան սնունդ փոխանցել թույլ չեն տալիս: