Եղիշե Պետրոսյանին բերման են ենթարկում. նրա ինքնազգացողությունը վատացել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երգահան Եղիշե Պետրոսյանին ով Երեւանում կատարվող վերջին իրադարձությունների ժամանակ ակտիվ մասնակցություն էր ցուցաբերում, ոստիկաններն այժմ ցանկանում են բերման ենթարկել: Պետրոսյանի աղջիկը` Աննան ArmLur.am –ի հետ զրույցում նշեց, որ  ավելի քանի 30 ոստիկան է այժմ գտնվում իրենց տան մոտակայքում:

«Ձերբակալման հրամանով 30 հոգի կանգնած  են մեր տան դիմաց, եկել են, որ բերման ենթարկեն: Ինքն էլ առողջության խնդիր ունի` սրտի հետ կապված, հիմա վատացել է վիճակը, սկոռի ենք կանչել, նստած մեր տանը սպասում են մինչեւ սկոռին գա, վերցնեն տանեն»,-ասաց նա:




Լրահոս