
Միջազգային մամուլն ակտիվորեն հետևում է այս օրերին Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին: Արաբական Al Jazeera հեռուստաալիքը ևս անդրադարձել է վերջին իրադարձություններին:
Հեռուստաալիքը հրապարակել է նախօրեին գիշերը Երևանում ցուցարարների և ոստիկանության միջև տեղի ունեցած բախումների տեսագրությունը:
Al Jazeera-ն նշում է, որ բախումների ժամանակ մեծ թվով վիրավորներ են եղել, որոնց հիվանդանոց են տեղափոխել: