«Սասնա ծռեր» խմբավորմանն աջակցելու նպատակով ստեղծված Համակարգող խորհուրդը դադարեցնում է իր գործունեությունը: Այս մասին հայտնում է համակարգող խորհրդի անդամ Ալբերտ Բաղդասարյանը:
«Համակարգող Խորհուրդը, որի անդամն եմ նաև ես, հայտարարել է իր գործունեության դադարեցման մասին, ելնելով այն բանից, որ մեծ մասը՝ նաև Ալեք Ենիգոմշյանը, կալանված կամ ձերբակալված են, մի մասն էլ ինչ-ինչ պատճառներով ի վիճակի չեն շարունակել իրենց գործունեությունը:
Սասնա ծռերից Վարուժան Ավետիսյանի հայտարարած վստահության արժանի գործիչները ձերբակալված են: Ձերբակալված է նաև վստահության աղբյուր Ալեք Ենիգոմշյանը:
Ուստի համարում եմ աննպատակահարմար, ոչ արդյունավետ ու նաև անօգտակար՝ իմ կողմից Սասնա ծռերի գործողությունով պայմանավորված Շարժումը կոորդինացնող Խորհրդի անունից գործելը:
Կրկին անգամ դիմում եմ հանրային վստահություն ունեցով անձանց, այդ թվում նաև պատգամավորների.- ստանձնել ստեղծված Շարժման առաջնորդումը, չթողնել Սասնա ծռերին միայնակ:
Անհրաժեշտության դեպքում պատրաստ եմ իմ հնարավորությունների չափով օգտակար լինել Շարժմանն ու Հայաստան Պետության վերակերտման պայքարին», – հայտնում է նա: