
Մեզ ասացին երկու բրիգադ մտեք ներս, որովհետև երկու վիրավոր կա: Գնացինք, սկզբից վիրավորները տեղում չէին, կանչեցին, սպասարկեցինք: Իրենք կտրականապես հրաժարվեցին դուրս գալ: Ոստիկանության հրապարակած տեսանյութում այս մասին պատմում է ՊՊԾ գնդի տարածքում երեք օր անցկացրած բժիշկ Նորայր Թևանյանը:
«Մեզ ասացին` հեռախոսները տվեք մեզ, առողջապահության նախարարը կգա, նոր դուրս կգանք: Իմ բուժակը` հենց առաջին օրը խառնվեց իրար, որոշեցին բաց թողնել: Մյուս բժիշկը երեկվա վիրավորներին հանելուց հետո էլ դուրս չեկավ», – հայտնեց նա:
Մանրամասները` տեսանյութում