
«Սասնա ծռերի» անդամ Պավլիկ Մանուկյանը երկու ամսով կալանավորվեց: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց Պավլիկ Մանուկյանի փաստաբան Ինեսսա Պետրոսյանը: Այսպիսով, դատարանը բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը:
Արդեն հայտնել էինք, որ այսօր պատգարակով «Էրեբունի» հիվանդանոցից դատարան էր տեղափոխվել Պավլիկ Մանուկյանը: Նրան կտեղափոխեն «Դատապարյալների հիվանդանոց» ՔԿՀ որտեղ գտնվում է նաև Պավելի որդին` Արամ Մանուկյանը: