
ՀՀ ոստիկանության զորքերի զինծառայող, ենթասպա Յուրի Տեփանոսյանի հոգեհանգստի արարողությունը կկայանա այսօր՝ հուլիսի 31-ին, ժամը 18:00-ին, Երևան քաղաքի Նոր-Արեշ, 22 փողոց, 52 տանը: Հուղարկավորությունը կկայանա վաղը՝ օգոստոսի 1-ին, ժամը 14:00-ին, նույն հասցեից:
Հիշեցնենք, որ Յուրի Տեփանոսյանը սպանվել էր երեկ` ՊՊԾ գնդի մոտակայքում: Նա 2011 թվականից ծառայում էր ՀՀ ոստիկանության զորքերում: