Ինչ վիճակում են հիվանդանոցում գտնվող «Սասնա ծռեր» խմբավորման անդամները. մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն հայտնել էինք, որ առավոտյան Էրեբունի բժշկական կենտրոն է տեղափոխվել Ոստիկանության ՊՊԾ գունը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբավորման անդամ Սեդրակ Նազարյանը: Էրեբունի բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանը քիչ առաջ լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ կատարվել է վիրահատություն, այս տվյալ պահին հիվանդը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, իսկ վիճակն էլ գնահատվում է կայուն:

Նա նաև նշեց, որ օրեր առաջ ՊՊԾ տարածքից Էրեբունի հիվանդանոց տեղափոխված  Արմեն Լամբարյանի վիճակը գնալով կայունանում է, գիտակցությունը տեղն է: «Սեդրակ Նազարյանն այս պահին չի կարող տեղափոխվել դատապարտյալների հիվանդանոց, այսօր նա կմնա Էրեբունի հիվանդանոցում, իսկ Պավել Մանուկյանի վիճակն օրեցօր բարելավվում է, և այսօր կարող էր տեղափոխվել դատապարտյալների հիվանդանոց»,- ասաց Մ. Մանուկյանը:

Նա նաև անդրադարձավ Սարի թաղի դեպքերի հետևանքով վիրավորներին և նշեց, որ  տվյալ պահին Էրեբունի բ/կ-ում գտնվում է 6 ոստիկան, որոնցից 5-ի վիճակը դրական է գնահատվում, մեկը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:  Հավաքի մասնակից երկու քաղաքացիներ դեռ հիվանդանոցում են. նրանց վիճակը կայուն բավարար է գնահատվում:

 




Լրահոս