
Արդեն հայտնել էինք, որ ՀՀ ոստիկանության զորքերի զինծառայող, ենթասպա Յուրի Տեփանոսյանի հոգեհանգստի արարողությունը կկայանա այսօր: Հոգեհանգստի արարողությանը ներկա են ենթասպայի հարազատները, ընկերները, քաղաքացիները, ինչպես նաև ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչներ:
Նրա հուղարկավորությունը կկայանա վաղը՝ օգոստոսի 1-ին, ժամը 14:00-ին, նույն հասցեից: Հիշեցնենք, որ Յուրի Տեփանոսյանը սպանվել էր երեկ` ՊՊԾ գնդի մոտակայքում: Նա 2011 թվականից ծառայում էր ՀՀ ոստիկանության զորքերում: