ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ պաշտպանության նախարարությունը ՀՀ պետական բյուջեից բավական լուրջ միջոցներ է տրամադրել հուշանվեր խմիչքի «կոմպլեկտներ» գնելու համար: «Ժողովուրդ»-ի տրամադրության տակ հայտնված փաստաթղթերի համաձայն՝ նախարարությունն այդ նպատակով ծախսել է 3 մլն 116 հազար դրամ` մոտ 7 հազար 600 ԱՄՆ դոլար: Նշենք, որ հուշանվերները եղել են իտալական Chinelli ֆիրմայի: «Կոմպլեկտը» բաղկացած է եղել ՀՀ զինանշանով 1-լիտրանոց շշից ու ՀՀ զինանշանով 6 բաժակներից: Ընդ որում, այդ «կոմպլեկտների» մի մասի վրա ՀՀ զինանշանը եղել է ոսկեզօծ, մյուս մասի վրա` արծաթազօծ: Ոսկեզօծ զինանշանով «կոմպլեկտներից» յուրաքանչյուրի արժեքը եղել է 63 հազար, իսկ արծաթյա «կոմպլեկտինը»` 61 հազար 300 դրամ:




Լրահոս