
Արդեն հայտնել էինք, որ Սյունիքի մարզի Սպանդարյան գյուղում գյուղացիները փակել էին Երեւան-Մեղրի միջպետական ճանապարհը` ի պաշտպանություն ՊՊԾ գնդի տարածքում հրազենային վիրավորում ստացած Սեդրակ Նազարյանի:
Տարածքում պետավտոտեսուչներն են փորձել խնդիրը կարգավորել։ Ճանապարհը փակած գյուղացիների մոտ էր եկել նաև Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: Բանակցություններից հետո ճանապարհը բացվել է:
Լուսանկարները` Վահագն Գևորգյանի էջից