ՀՀ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր, ծաղկավաճառ Տիգրան Ստեփանյանի դրամական միջոցներն անցած տարվա տարեվերջին կազմել են 74 միլիոն 500 հազ. դրամ:
Ըստ նրա պաշտոնական հայտարարագրի՝ պատգամավորի եկամուտը եղել է նրա աշխատավարձը, որն ամսական կազմել է մոտ 573 հազ. դրամ: Պատգամավորի տիկնոջ` Լիդիա Ստեփանյանի դրամական միջոցը կազմել է 32 միլիոն 500 հազ. դրամ:
Վերջինս որպես եկամուտ հայտարարագրել է նաեւ 18 միլիոն 500 հազ. դրամի «այլ եկամուտ»: Հիշեցնենք, որ պաշտոնյաների հայտարարագրերի հրապարակված տեքստերում եկամուտների աղբյուրները չեն հրապարակվում: