Այսօր ՊՊԾ գնդից վերջինը դուրս է եկել Վիտալի Բալասանյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ՊՊԾ գնդից վերջինը դուրս է եկել Արցաքխի հերոս Վիտալի Բալասանյանը: Հենց նրա շնորհիվ գնդից ազատվեց պատանդ չորս ոստիկաններն ու հանդիպում կազմակերպվեց լրագրողների հետ, սակայն դրանից մեկ օր անց բոլորը Բալասանյանին ստախոս համարեցին:

Այսօր հենց այդ նույն Վիտալի Բալասանյանի շնորհիվ կանխվեց առավել մեծ արյունահեղություն, որի մասին իր հայտարարության մեջ ակնարկել էր նաև Վարուժան Ավետիսյանը:

Նկատենք, որ հուլիսի 21-ին, երբ Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը միջնորդական առաքելությամբ Երեւան եկավ, իրավիճակը 2 օր անց փոխվեց. նախ՝ պատանդ մնացած ոստիկանները ազատ արձակվեցին, ապա՝ զինյալների սննդի հարցերը կարգավորվեցին, այնուհետեւ լրագրողների հետ հանդիպում կազմակերպվեց…

Բայց երբ ինչ-որ ուժերի դրդմամբ Վիտալի Բալասանյանին փորձեցին դուրս մղել բանակցային գործընթացից, իրավիճակը դարձյալ մտավ փակուղի: Մենք հուլիսի 29-ին գրել էինք, որ դարձյալ պրոցեսը գտնվում է գեներալ Բալասանյանի ձեռքին:

«Փորձ է արվում համոզել «Սասնա ծռեր»-ին` հանձնվել իշխանություններին, որպեսզի բախումներ չլինեն եւ քաղաքակիրթ բանակցություններ սկսվեն՝ առանց զենքի: Բայց մյուս կողմից էլ իշխանությունները պետք է երաշխիքներ տան միջնորդներին, որ զինյալները խիստ պատժիներ չեն կրի հանձնվելուց հետո», – գրել էինք մենք:

Այսօր տեղի ունեցած իրադարձությունները հենց դրա ապացույցն են:




Լրահոս