Ազատամարտիկ, արցախյան ազատամարտի հերոս, «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Արայիկ Խանդոյանը՝ Միայնակ գայլը, իր փաստաբանին` Արայիկ Պապիկյանին, խնդրել է ընտանիքի անդամներին փոխանցել, որ ինքը լավ է. «Ուղղակի ասեք, որ ես շատ եմ սիրում իմ հայրենիքին ու իմ ժողովրդին»,- ArmLur.am-ի հետ զրույցում Խանդոյանի խոսքերը մեջբերեց փաստաբանը:
Վերջինիս խոսքով` ողջ բուժանձնակազմն ու հսկող ոստիկանները Խանդոյանի հիվանդասենյակ էին մտել` կենդանի հերոսի ձեռքը սեղմելու և իրենց երախտիքը հայտնելու համար:
Հիշեցնենք, որ Արայիկ Խանդոյանը ՊՊԾ գնդում հրազենային վնասվածք էր ստացել, սակայն գունդը չէր լքել և մինչ «Սասնա ծռեր» խմբավորման հանձնվելը մնացել էր ընկերների հետ:
Լիդա Եղիազարյան