
Պավել Մանուկյանի որդու պաշտպան Ինեսսա Պետրոսյանը և «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Աշոտ Պետրոսյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը լրագրողների հետ զրույցում ներկայացրին նոր փաստեր «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում վիրավոր տղաների ոչ պատշաճ սանիտարահիգենիկ պայմանների մասին: Ի դեպ, Արամ Մանուկյանի փաստաբանն ընդդեմ Հայաստանի դիմել է ՄԻԵԴ:
Աշոտ Պետրոսյանի,Հովհաննես Հարությունյանի և Արայիկ Խանդոյանի փաստաբանը նշեց, որ դատարանը արդարություն ընդհանրապես չի ցուցաբերել նրաց նկատմամբ: Իսկ Պավել Մանուկյանի փաստաբան Ինեսսա Պետրոսյանը նշեց, որ Պավել Մանուկյանին սպասվում են ևս մի քանի վիրահատություններ, իսկ քրեակատարողական հիմնարկում անմարդկային պայմաններ են «նրանց չպետք է տանեին այնտեղ, պետք է մնային էրեբունի բժշկական կենտրոն և այնտեղ շարունակեին իրենց բուժումը: Պավել Մանուկյանը դատական նիստի է մասնակցել պատգարակի վրա պառկած»:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: