«Մերժում ստանալուց հետո Սեֆիլյանը չի վերադիմել` պատմելով հայտնի հումորը, որ «լատարեում հաղթելու համար պետք է գոնե տոմսն առնել»»:
Արցախյան ազատամարտում լուրջ ներդրում ունեցած մարդը, երբ նման հարցում մերժում է ստանում, տրամաբանական է, որ կարող է առհասարակ կորցնել վերադիմելու ցանկությունը: Դա արդեն ոչ թե իր, այլ մեր պետության խնդիրն է, որ չի գնահատում պատերազմում իրական ներդրում ունեցած ու ծառայություններ մատուցած մարդկանց: Ի դեպ, նույն իշխանությունը, որի ղեկավարին է ներկայացնում բանակում չծառայած Վ. Սարգսյանը, ամեն անգամ «լատարեում հաղթում է»՝ ընդ որում առանց «տոմս առնելու»: Դրա փոխարեն միանգամից առնում են ամբողջ «լատարեն», որից հետո «ինչքան ուզում, այդքան էլ խփում են»: