«Այդ զրույցի ընթացքում, հնարավոր է, անգամ Սահակաշվիլիի վարկանիշը ջավախահայության շրջանում մի փոքր բարձրացել է: Չախալյանը թվարկել է նրա նախագահության ընթացքում թույլ տված բոլոր բացթողումները, իսկ նա լուռ լսել է՝ բարի կամք դրսեւորելով»:
ՀՀԿ-ական պատգամավորների ամենաաչքի ընկնող գծերից մեկն իշխանասիրությունն է եւ իշխանություններին, մասնավորապես իրենց նախագահին շողոքորթելու ձգտումը: Իսկ այժմ, ինչպես տեսնում ենք, հանրապետականներն այդ հարցում անցել են միջազգային կամ էլ գոնե տարածաշրջանային մասշտաբի: Սերժ Սարգսյանին շողոքորթելը քիչ էր, հիմա էլ վիրահայ Տաճատ Վարդապետյանը Սահակաշվիլիին է փորձում սիրաշահել: Սակայն այստեղ ՀՀԿ-ական պատգամավորը հաշվի չի առել մի պարզագույն հանգամանք` Սահակաշվիլին այլեւս Վրաստանի նախագահը չէ, էլ ի՞նչ իմաստ ունի նրան շողոքորթելը: