Վանաձորում կամրջից ցած նետվելով ինքնասպան է եղել Վանաձորի հարկային տեսչության իրավաբանը (ֆոտո). lorinews.am

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վանաձորում այսօր՝ օգոստոսի 1-ին, ինքնասպան է եղել հարկային տեսչության իրավաբանը: Lorinews.am-ի թղթակիցը դեպքի վայրից հայտնում է, որ առավոտյան ժամը 10.30-ի սահմաններում Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու հարեւանությամբ գտնվող կամրջի տակ հայտնաբերվել է 43-ամյա Ա.Կարապետյանի մարմինը, ով նախնական տեղեկություններով իրեն ցած է նետել կամրջից: Կարապետյանն աշխատում էր Վանաձորի հարկային տեսչությունում որպես իրավաբան:

Մեր տեղեկություններով՝ նա մի քանի ամիս է, ինչ այդ պաշտոնում էր: Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Վանաձորի Բազումի բաժնի ոստիկաններն ու քննիչները, որոնք պարզում են կատարվածի հանգամանքները:

Մանրամասները` այստեղ

Լուսանկարները՝ Lorinews.am-ի:

e39d9ad99f3baed5b55708187df0954c

11ff0c7e085ac8b6c1de1fb469aace14

8ae82a81b575b1c844ad16303f03ac1c




Լրահոս