Սոչիում կկայանա ԵՏՄ անդամ երկրների կառավարությունների ղեկավարների հերթական նիստը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների կառավարությունների ղեկավարների հերթական նիստը կկայանա Սոչիում օգոստոսի 12-ին: Այս մասին, ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, հայտարարել է Ղազախստանի վարչապետ Քարիմ Մասիմովը:

«Սոչիում օգոստոսի 12-ին ԵՏՄ անդամ երկրների կառավարությունների ղեկավարների հերթական նիստն անցկացնելու մասին խորհրդատվություն է տեղի ունեցել»,-Թվիթերի իր էջում գրել է Մասիմովը:

ԵՏՄ անդամ երկրներն են՝ Հայաստան, Ռուսաստան, Բելառուս, Ղրղզստան և Ղազախստան:




Լրահոս