
Ռուսական ԶԼՄ-ները, հղում անելով ՌԴ պաշտպանության նախարարությանը, հայտնում են, որ Սիրիայի Իդլիբ նահանգում ռուսական ռազմատրանսպորտային Մի-8 ուղղաթիռ է խոցվել:
«Օգոստոսի 1-ին Իդլիբում խոցվել է հումանիտար օգնություն տեղափոխող Հմեյմիմ ավիաբազա վերադարձող ռուսական ռազմատրանսպորտային Մի-8 ուղղաթիռը»,-ասվում է ՌԴ ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:
Նախնական տեղեկություններով՝ ուղղաթիռում անձնակազմի 3 անդամ և Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման հարցով ռուսական կենտրոնի 2 սպա է գտնվել: Նրանց ճակատագիրը ներկա պահին անհայտ է: