Անհնազանդության որոշ քայլեր, կարծում եմ, պետք է լինեն. Անի Նավասարդյանը` հետագա քայլերի մասին (ֆոտո, վիդեո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մենք ենք տերը մեր երկրի» նախաձեռնությունն այսօր Ազատության հրապարակում կազմակերպել էր հանրահավաք քննարկում ինչպես հետագա քայլերի, այնպես էլ այսօր սպասվող երթի վերաբերյալ:

Չնայած քննարկաման մասնակիցները սակավաթիվ էին, այնուամենայնիվ, որոշեցին, որ առանձին իրենք որևէ որոշում կկարողանան կայացնել:

Քաղաքացիական ակտիվիստ Անի Նավասարդյանը նշեց, որ ինքը կազմակերպչի դեր ստանձնել չի էլ ցանկանում, և իր նպատակն է տղաների արածը գետնով չտալը. «Ես կարող եմ միայն իմ ներդրումն ունենալ, բայց ես այդ փորձառությունը չունեմ, որպեսզի առաջնորդեմ շարժումը: Անհնազանդության որոշ քայլեր, կարծում եմ, պետք է լինեն, որ շարժման կրակը չմարի, և տղաներին ներսում չնեղացնեն: Այստեղ, ով որ փորձում էր կազմակերպել ժողովրդին, դիտարկվում էր որպես հանցակից»:

13839968_1171204819603083_851058285_o

13918726_1171204822936416_1973498123_o




Լրահոս