ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես ցանկանում եմ բացել գրավատուն եւ ուզում եմ իմանալ, թե ինչ է անհրաժեշտ համապատասխան լիցենզիա ձեռք բերելու համար: Որո՞նք են լիցենզիա տրամադրելու պահանջները:

 Ալեքսան Մանուկյան (32 տարեկան, ոսկերիչ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ է՝
1. ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցվել որպես իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր,
2. բավարարել Կենտրոնական բանկի սահմանած տարածքի եւ տեխնիկական հագեցվածության պահանջները,
3. գրավատան տարածքում uեփական ուժերով կամ համապատաuխան կազմակերպության միջոցով ապահովել անվտանգությունը,
4. ունենալ ՀՀ տարածքում գործող ապահովագրական ընկերության հետ կնքված պայմանագիր, ինչը կհավաստի գրավ եւ ի պահ ընդունված գույքի ապահովագրությունը,
5. ունենալ գրավատան կողմից իրականացվելիք վարկավորման ընդհանուր պայմաններ,
6. յուրաքանչյուր առաջիկա տարվա համար կատարել տարեկան պետական տուրքի վճարում՝ 100.000 (հարյուր հազար) ՀՀ դրամի չափով:

Ֆինանսական կազմակերպությունների լիցենզավորում

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Վերջին շրջանում գրավատներն ու նման ծառայություններ իրականացնող բանկերը սնկի նման աճել են: Դա խոսում է Հայաստանում օրեցօր վատթարացող սոցիալական վիճակի մասին, երբ գրեթե չկա ընտանիք, որն այս կամ այն գրավատանը կամ բանկում չունենա գրավադրած սեփականություն: Էլ չասած, որ նման կառույցներն աշխատում են չափազանց բարձր տոկոսադրույքներով` անարգել կերպով գերշահույթներ ստանալով ունեզրկվող քաղաքացիների հաշվին:




Լրահոս