Գերմանիայի և Թուրքիայի հարաբերությունները «տուրբուլենտային» ժամանակաշրջան են վերապրում. Գերմանիայի ԱԳՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գերմանիայի ԱԳՆ մամուլի քարտուղար Մարտին Շեֆերը հայտարարել է, որ Գերմանիայի և Թուրքիայի միջև հարաբերությունները «տուրբուլենտային» ժամանակաշրջան են վերապրում՝ հույս հայտնելով, որ այդ ժամանակաշրջանը կհաղթահարվի, փոխանցում է Reuters-ը:

«Այժմ երկու երկրների հարաբերություններում անհանգիստ ժամանակաշրջան է սկսվել»,-ասել է նա:

Շեֆերը նշել է, որ Գերմանիայի և Թուրքիայի հարաբերությունները «խորն են և բարեկամական», և այդ իսկ պատճառով երկու երկրները պետք է հաղթահարեն ժամանակավոր դժվարությունները:




Լրահոս