Քիչ առաջ Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն տարածեց այն մասին, որ Սույն թվականի օգոստոսի 1-ին Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունը գրավոր միջնորդություն է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ ՀՀ Ոստիկանության պարեկապահակային (ՊՊԾ) գնդի տարածքի զավթման փաստի առթիվ 2016թ. հուլիսի 17-ին Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում հարուցված քրեական գործը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 190 հոդվածով նախատեսված քննչական ենթակայության կանոններին համապատասխան, նախաքննության մեկ այլ մարմնին հանձնելու վերաբերյալ:
ArmLur.am-ը ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից փորձեց պարզաբանում ստանալ ԱԱԾ դիմումի շուրջ` հասկանալու համար` ինչ ընթացք է տրվել:
Մեր հարցմանն ի պատասխան` հայտնեցին, որ ՀՀ գլխավոր դատախազը Ազգային անվտանգության ծառայությունից պահանջել է ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 235-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործը և օբյեկտիվ և բազմակողմանի քննություն իրականացնելու համար գործն ուղարկվել է ՀՔԾ:
ԱԱԾ-ից միջնորդություն չի ստացվել, ավելին նման միջնորդություն անելու իրավասություն քննչական որևէ մարմին չունի: