Կրեմլում հաստատել են ռուսական ուղղաթիռի խոցման արդյունքում զինվորականների մահվան մասին տեղեկությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ սիրիական Իդլիբում ռուսական Մի-8 ուղղաթիռի խոցման արդյունքում զինվորականներ են զոհվել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Դուք արդեն գիտեք, ցավոք, ողբերգական նորությունը, որը ստացել ենք Սիրիայից: Այնտեղ մեր ուղղաթիռն են գետնից խոցել: Դա հումանիտար օգնություն տեղափոխող ուղղաթիռն էր: Նրանք, ովքեր եղել են ուղղաթիռում, զոհվել են, զոհվել են հերոսաբար»,- հայտարարել է Պեսկովը:

Նա նաև հայտարարել է, որ Կրեմլում ցավակցում են զոհված զինծառայողների հարազատներին:  Պեսկովը նշել է, որ զոհվածների թվի մասին տեղեկություններ դեռևս չկան:




Լրահոս