Եթե ցուցմունքից հրաժարվես, ապա պատասխանատվության կենթարկվես. քննիչը սպառնացել է լրագրողին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է` հուլիսի 29-ին Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի հետևանքով տուժել էին նաև լրատվամիջոցների ներկայացուցիչներ, որոնց թվում են 1in.am-ի աշխատակիցները: Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հիշյալ լրատվական կայքի լրագրող Մարիամ Գրիգորյանը նշեց, որ արդեն երկու օր է, ինչ Կենտրոնի քննչականից անընդհատ զանգահարում են նրան, իսկ տուն էլ այցելելով` ասել են, որ նա հարուցված քրեական գործի շրջանակներում ներգրաված է ոչ թե որպես տուժող, այլ որպես վկա:

«Քննիչը նշեց, որ պարտադիր ցուցմունք պետք է տամ այս գործով: Ես կապ հաստատեցի մեր գլխավոր խմբագրի հետ, նա նշեց, որ վկայի կարգավիճակով ոչ մի ցուցմունք չպետք է տալ: Քննիչը սպառնաց, որ եթե ցուցմունքից հրաժարվեմ, ապա պատասխանատվության կենթարկվեմ»,- նշեց լրագրողը:

Քննիչը նաև նշել է, թե  հրաժարվելով՝ բարդացնում է այս գործը և վկայից դառնում է մեղադրյալ:




Լրահոս