“Ինչպես նախորդ անգամ, այս անգամ ևս Վլադիմիր Պուտինի այցից մեկ օր առաջ ինքնաթիռով Հայաստան կբերվի նրան սպասարկող զրահապատ սև “Մերսեդեսը”։ Հիշեցնենք՝ Պուտինն ու Օբաման եզակի նախագահներն են, որոնք այլ երկրներ են “ժամանում” սեփական ավտոմեքենաներով։ Մյուս երկրների նախագահներն իրենց անվտանգությունը վստահում են հրավիրյալ երկրի անվտանգության համակարգերին։ Ընդ որում, այս դեպքում ևս Վլադիմիր Վլադիմիրովիչը տարբերվում է Բարաք Օբամայից. ԱՄՆ մեկնելիս նա, որպես “աքլոր”, իր առջևից չի ուղարկում իր զրահապատ ,Մերսեդեսըե, այլ վստահում է ամերիկյան համակարգին, սակայն Օբաման երբեք չի վստահում նախկին հետախույզ, ՊԱԿ-ական Վլադիմիր Վլադիմիրովիչին ու մշտապես Ռուսաստան է բերում յուր զրահապատը։ Հիշեցնենք՝
Պուտինի առաջին այցը Հայաստան եղել է 1999-ին՝ հոկտեմբերի 27-ի ահաբեկչության և զոհերի հուղարկավորման առիթով. Նա այն ժամանակ նորաթուխ վարչապետ էր և Ելցինի կողմից ուղարկվել էր Հայաստան՝ ասելու, որ 27-ին զոհվեցին հատկապես Ռուսաստանի բարեկամները։ Երկրորդ այցը եղել է 2005թ. մարտի 25-ին՝ Քոչարյանի պաշտոնավարման վեցերորդ տարում։ Երրորդ այցը, փաստորեն, կլինի այս դեկտեմբերին՝ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման հինգերորդ տարում”,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։