
“Նոյեմբերի 2-ին, “Ժողովուրդ”–ի տեղեկություններով, արտառոց դեպք է տեղի ունեցել Դավթաշեն վարչական շրջանում։ Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ տանը վիճաբանել են հարսը, սկեսրայրը և թոռնիկը։ 76-ամյա Միրզան փորձել է կացնով սպանել հարսին և թոռանը, նա, կոտրելով տան պատուհանները, հարվածել է հարսին, որը լուրջ վնասվածքներ է ստացել։ Իրավիճակն այնքան է թեժացել, որ հարևանները չեն կարողացել հանդարտեցնել կողմերին։ Ստիպված գործին խառնվել են ոստիկանները”,–գրում է թերթը։
Մանրամասներն՝ այսօրվա համարում