Հրապարակ. Արարատի՝ ԲՀԿ-ական բլբլացող թեկնածուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Հրապարակ” օրաթերթն այսօրվա համարում գրում է, որ Արարատի նախընտրական կրքերն ավելի շատ եռում են Երևանում, քան նախընտրական Արարատում, քաղաքապետի ԲՀԿ-ական թեկնածուին արարատցիներն անգամ նկարով չեն տեսել, փոխարենը ԲՀԿ-ականներն աղաղա֊կում են ՀՀԿ-ականների քարոզչական ապօրինությունների մասին:
Թերթի լրագրողը հարցրել է ԲՀԿ-ական թեկնածուին. “Կա՞ նման բան”.
“Ես որոշել եմ՝ հեռախոսով լրագրողների հետ աշխատանքներ չեմ տանում, եկեք ստեղ, ամեն ինչ ինքներդ տեսեք կամ էլ, եթե ուզում եք բան իմա֊նաք, զանգեք Նաիրային (նկատի ունի Զոհրաբյանին), ճանաչում եք, չէ՞, նրան”,- պատասխանել է ընկերոջ կնոջ թաղմանը գտնվող թեկնածու Բարսեղյանը: Հարցին, թե նրան արգելե՞լ են խոսել թեկնածուն անակնկալի է եկել.
 “Ե՞ս, ես միշտ բլբլացող տղա եմ, ինձ ոչ մեկ էլ չի կարող արգելել”:




Լրահոս