Եթե Եվրամիության հետ վիզային ռեժիմը չհեշտացվի, ապա Թուրքիան կհրաժարվի ԵՄ-ի հետ մի շարք պայմանագրերից: Այս մասին, ինչպես հայտնում է Anadolu-ն, հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն:
Նրա խոսքով՝ Թուրքիայի և Եվրամիության միջև ընթացիկ տարվա մարտի 18-ին կնքված պայմանագիրը կրճատել է դեպի եվրոպական երկրներ սիրիացի փախստականների անօրինական միգրացիան:
Չավուշօղլուն հիշեցրել է, որ 2013թ. Թուրքիան ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի հեշտացման մասին պայմանագիր է ստորագրել՝ կապված ռեադմիսիայի պայմանագրի հետ:Բացի այդ, այս տարվա մարտին պայմանագիր է կնքվել, որը ենթադրում է եվրոպական երկրներում սիրիացիների բնակեցման հնարավորություն՝ Թուրքիայից յուրաքանչյուր սիրիացու վերադարձի փոխարեն: