“Երեկ ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից news.am լրատվական կայքին հայտնել են, որ մեր թերթի երեկվա համարում նկարագրված Երևանի Թումանյան-Սարյան խաչմերուկի մոտ գտնվող “90’s Cafe-Pub”–ում տեղի ունեցած միջադեպի մասնակից և “Սաղիդ կկրակեմ, արա” խոսքերի հեղինակ ոստիկանն ազատվել է աշխատանքից։
Ուշագրավ է, որ ոստիկանությունը չի բացահայտել միջադեպի “գլխավոր հերոսի” անուն-ազգանունը, ոստիկանությունում նրա զբաղեցրած պաշտոնը և այլ մանրամասներ։ Այս գաղտնապահությունը հիմնավոր կասկածներ է առաջացնում, որ ոստիկանը բոլորովին էլ չի ազատվել աշխատանքից։ Ինչ վերաբերում է ինկոգնիտո մնացած “գլխավոր հերոսին” աշխատանքից ազատել-չազատելուն, ապա նրա արարքը հստակ նկարագրված է ՀՀ քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներում։ Իսկ դա նշանակում է, որ այդ անձի դեմ պետք է քրեական գործ հարուցվեր և ոչ թե աշխատանքից ազատվեր՝ եթե իհարկե ազատվել է”,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։