Այսօր Ֆեյսբուք սոցիալական ցանցում մի խումբ օգտատերեր՝ ի դեմս ակտիվիստ Նելլի Մինասյանի, հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ նշվում է, որ պատրաստվում են դրամահավաք անցկացնել Պավել մանուկյանի և նրա որդուն աջակցելու համար:
Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Սիրելի իմ հայ ժողովուրդ այժմ մեր հերթն է ոտքի կանգնելու և աջակցելու, ինձ տեղեկացրեցին, որ Պավլիկ և Արամ Մանուկյանների ընտանիքը ունի աջակցության կարիք, կոչ եմ անում բոլորին, սփյուքում գտնվող մեր հայությանը, ընկերներիս, բարեկամներիս, նրանք ապացուցեցին, որ կյանք կտան մեզ համար, հերթը մերն է…..վաղը առավոտյան 12;00-ից սկսած մինչև 03.08.2016 թ-ի ժամը 23:00-ն Ազատության հրապարակում կլինի դրամահավաք աջակցություն ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԻ ընտանիքին»….